Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • «Հայաստան» հիմնադրամը՝ որպես Հայաստանի իշխանությունների «կթան կով»
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      24 Նոյեմբերի 2021 - 17:52

      Аrmenia.Az-ը՝ Caliber.Az-ին հղումով, ընթերցողների ուշադրության է ներկայացնում հետաքննությունը։

      «Սա մեր կովն է, և մենք կթում ենք նրան»: Հետխորհրդային տարածքում հայտնի «Մահաբեր ուժ» սերիալի այս արտահայտությունն անմիջապես հայտնի դարձավ 90-ական թվականներին։ Դե, հիշում եք, երբ «սպանությունների բաժնի» աշխատակիցները ավազակների հետ եկան «սլաք»: 90-ական թվականներին էր, որ ի սկզբանե անմեղսունակ «կթան կով» արտահայտությունը փոխաբերական իմաստով սկսեց նշանակել եկամտի հարուստ աղբյուր, որը կարելի է երկար ժամանակ օգտագործել։ Միևնույն ժամանակ, 90-ական թվականներին Հայաստանում սկսեց մեծ թափ հավաքել խարդախությունը նույն կթան կովով, որի դերում հանդես էր գալիս «Հայաստան» հիմնադրամը։ Բայց նախ մի փոքր տեղեկություն:

      «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Մենք երկար չենք թվարկի այս հիմնադրամի նպատակներն ու խնդիրները, որոնք թղթի վրա իրենց համար բավականին պարկեշտ են թվում. «Աշխարհի հայության համախմբումը, որը պատրաստ է ջանքեր գործադրել և միջոցներ ծախսել Հայաստանի Հանրապետության և Արցախի կայուն զարգացման համար»: Պարզ և հասկանալի լեզվով ասած, հիմնադրամի հիմնական նպատակը՝ 1992 թվականին սփյուռքահայերի գրպանը մտնելն էր՝ ֆինանսավորելու ինչպես Հայաստանը, որի պետական գանձարանը 1992 թվականին դատարկ էր, և որը բախվել էր լուրջ էներգետիկ ճգնաժամի հետ (հիշեք, թե ինչպես էր նույնիսկ Երևանում օրական 2 ժամ էլեկտրաէներգիա մատակարարվում, իսկ գազի բացակայության դեպքում հայերը այրում էին գրքեր, տան կահույքը և ծառեր՝ տաքանալու և ուտելիք պատրաստելու համար) այնպես էլ նրա՝ էությամբ ագրեսիվ պատերազմը Ղարաբաղում։

      Հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ այն ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից՝ երկրի գործող նախագահի գլխավորությամբ։ Հիմնադրամն ունի 22 մասնաճյուղ աշխարհի 19 երկրներում՝ ԱՄՆ (Լոս Անջելես և Նյու Յորք), Ֆրանսիա, Կանադա (Տորոնտո և Մոնրեալ), Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շվեդիա, Լիբանան, Ավստրալիա, Բրազիլիա, Արգենտինա, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Ուրուգվայ, Ռումինիա և Ռուսաստան։ Հիմնադրամի միջոցները գոյանում են ամենամյա բարեգործական հեռուստամարաթոններից, հեռախոսային և ռադիոմարաթոններից, տարբեր երկրներում անցկացվող հեծանվային մարաթոններից, ինչպես նաև բարեգործական ընթրիքներից, համերգներից և ցուցահանդեսներից հավաքագրված միջոցներից։ Գումարը հավաքագրվում է ինչպես փոստային, այնպես էլ sms փոխանցումների, ինչպես նաև հիմնադրամի անունով կազմված կտակների և նպատակային ներդրումների միջոցով։ 1996 թվականից Լոս Անջելեսում ամեն տարի անցկացվում է հեռուստամարաթոն, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհում։

      Ընդհանուր առմամբ, 29 տարվա ընթացքում հիմնադրամը հավաքել է ավելի քան 400 միլիոն դոլար: Սակայն սա պաշտոնական գումարն է, որը մի քանի անգամ թերագնահատված է։ Բայց եկեք սկսենք դրանից։ Այսպես, շուրջ երեք տասնամյակ բոլոր նախագծերի վրա ծախսվել է 133 միլիոնից մի փոքր ավել, ուր գնաց մնացած 260 միլիոնը: Իսկ ահա, այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:

      Արդեն հիմնադրամի գոյության առաջին տարիներին այն սկսեցին ցնցել կոռուպցիոն սկանդալները։ Օրինակ՝ հիմնադրամի առաջին գործադիր տնօրենը դարձավ Տեր-Պետրոսյանի մերձավոր Մանուշակ Պետրոսյանը։ Շուտով այն բանից հետո, երբ Քոչարյանի գլխավորած «ղարաբաղյան կլանը» ստիպեց Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ, Մանուշակ Պետրոսյանը նույնպես լքեց իր պաշտոնը «Հայաստան» հիմնադրամում։ Հետո հայտնի դարձավ, որ նա հիմնադրամում 6 տարվա աշխատանքն օգտագործել է անձնական հարստացման համար։ Թաթը դնելով հիմնադրամի գանձարանի վրա՝ Պետրոսյանն իր համար կառուցեց վիլլաներ, առանձնատներ, խանութներ (այո, չսխալվեցինք, խոսքը հոգնակի թվով է), և արժանապատիվ գումար փոխանցվեց արևմտաեվրոպական բանկերում իր անձնական հաշիվներին, որը նրան ապահովեց հարմարավետ գոյություն մինչև նրա օրերի ավարտը: Ինչպե՞ս կարողացավ նա իր համար ապահովել հարմարավետ ծերություն։ Ակղիկը բացվում է շատ պարզ ձևով. Ահա նրա հարստացման սխեմաներից մեկը: «Հայաստան» հիմնադրամը ֆինանսավորել է ճանապարհների կառուցումը Հայաստանում և օկուպացված տարածքներում, որը, ինչպես գիտեք, շատ թանկ ծրագիր է։ Առանց երկար մտածելու, Պետրոսյանը ստեղծեց «Սպեկտր» ընկերությունը, որն անփոփոխ շահում էր հիմնադրամի ճանապարհաշինության մրցույթները։

      Բայց սա դեռ ծաղիկներ են։ Կարելի է ասել, որ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք «Հայաստան» հիմնադրամի կողոպտման մասշտաբները ուղղակի «աստվածային» էին այն բանի համեմատ, ինչ կատարվեց Քոչարյանի օրոք և շարունակվեց Սարգսյանի նախագահության ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանը, ով հայտնի է դաշնակների (հենց նա իշխանության գալուց անմիջապես հետո օրինականացրեց Տեր Պետրոսյանի կողմից արգելված ՀՅԴ-ն) և այլ ահաբեկչական խմբավորումների հետ մտերմությամբ, որոնց հետ սկսել էր համագործակցել դեռ Առաջին ղարաբաղյան պատերազմի տարիներին, հաճույքով միջոցներ էր հատկացնում «Հայաստան» հիմնադրամից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ահաբեկչության և տեղեկատվական պատերազմի ֆինանսավորման համար:

      Հայաստանի երկրորդ նախագահը առանց ամաչելու հիմնադրամի միջոցները ծախսում էր նաև իր ժամանցի վրա։ Այսպես, օրինակ, հայտնի է, որ Քոչարյանը վինդսերֆինգի մեծ սիրահար է։ Հիմնադրամի միջոցներով նա Վինդսերֆինգի կենտրոն է կառուցել Գյոյչա լճի ափին։ Շինարարության վրա ծախսվել է 673 հազար դոլար, սակայն հիմնադրամի «Նախագծեր» պարագրաֆում նշված է բոլորովին այլ գումար՝ 814 հազար դոլար: Դժվար չէ կռահել, թե որ գնացել 141 հազար կազմող տարբերությունը: Ինչում է եղել սոված Հայաստանում վինդսերֆինգի կենտրոնի կառուցման նպատակահարմարությունը՝ մեծ հարց է։ Սակայն Քոչարյանը չէր պատրաստվում որևէ մեկի առջև հաշիվ տալ, նա հիմնադրամի միջոցները ծախսում էր իր հայեցողությամբ՝ այն համարելով իր սեփական «կթու կով»։ Դրանով է զբաղվել նաև 2008 թվականին Քոչարյանին փոխարինած Սերժ Սարգսյանը, ով ղեկավարել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը... Այդ տարիներին Հիմնադրամի ծախսերի թափանցիկության մասին խոսք անգամ չէր կարող լինել։

      Կամ ահա ևս մեկ օրինակ։ Սարգսյանի մտերիմ Արա Սարգսյանը, ով 2009 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հուլիսը «Հայաստան» հիմնադրամի տնօրենն էր, Փաշինյանի օրոք դարձավ քրեական գործով մեղադրյալ՝ հարուցված լիազորությունների չարաշահման փաստով: Այսպես, Վարդանյանը ստորագրել է Ղարաբաղի դպրոցների համար 0,5 մլն. դոլար գումարի կահույք գնելու կեղծ պայմանագրեր: Բնականաբար, դպրոցները ոչ մի կահույք չեն ստացել։ 2014 թվականին Արա Վարդանյանը օգտվելով հիմնադրամի միջոցներից՝ 28 միլիոն դրամի (53 հազար դոլար) չափսով ավանդ է դրել «Կոնվերս բանկ»-ում։ Որպես ավանդների ֆիմաս տոկոս՝ Վարդանյանը մինչ 2019 թվականը ստացել է 48 հազար դոլար: Միջոցների մի մասը նա ծախսել է սեփական կարիքների վրա՝ մասնավորապես խաղադրույքներ անելով առցանց կազինոներում։ Վարդանյանը կարող էր արդյո՞ք միանձնյա գրպանել կես միլիոն դոլարի չափով գումար, երբ Սարգսյանը ղեկավարել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հարցը, ինչպես ասում են, հռետորական է։

       

      Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ հիմնադրամից կողոպուտները և այնտեղ հավաքված միջոցների ոչ նպատակային ծախսվելը անցել են անհետ։ Հայաստանում և սփյուռքում այդ առնչությամբ պարբերաբար սկանդալներ են ծագել։ Այսպես, 2014 թվականին ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել «Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքեք հարկեր, այլ ոչ թե նվիրատվություններ» կարգախոսով։ Ցուցարարները պնդել են, որ հիմնադրամը կոռումպացված է և օգնում է Հայաստանի ղեկավարությանը պահպանել իր իշխանությունը։ Ցույցը կազմակերպել էր ամերիկացի լրագրող Արա Մանուկյանը։ Նման նախաձեռնությամբ նա հանդես է եկել նաև 2013 թվականին։

      Չլռեց նաև «Հայաստան» հիմնադրամի ամերիկյան բաժանմունքներից մեկի տնօրեն Սարգիս Քոթանջյանը, ով խոստովանեց, որ Հիմնադրամում հավաքված միջոցները Հայաստանում ծախսվում են ոչ նպատակային: Դեռ 2010 թվականին Արա Մանուկյանի հետ մասնավոր զրույցի ժամանակ Քոթանջյանը ասել է. «Գիտես, Հիմնադրամի պատմության ընթացքում ինչ ասես՝ չի պատահել։ Անկեղծ, բացեիբաց խոսում եմ հետդ․ փողերը գողացել են, կերել, և այլն»: Նա նաև մերկացրել է Հայաստանի իշխանություններին, որոնք յուրացրել են ճանապարհների շինարարության համար հատկացված հիմնադրամի միջոցները. «Օրինակ, եթե դուք փորեք Սևան-Երևան մայրուղին, հանեք ասֆալտը, տակը բետոն կա։ Դա կոչվում է առաջնակարգ ճանապարհ։ Այն ճանապարհները, որ մենք կառուցում ենք Հայաստանում և Ղարաբաղում, առաջնակարգ ճանապարհներ չեն։ Դրանց տակ բետոն չկա, միայն՝ քարեր»: Ինչպես գրում է Մանուկյանը, իրենք խոսել են նաև Հայաստանի իշխանությունների մասին, և Քոթանջյանն ասել է իրեն․ «Նրանք բոլորը չտեսի նման թալանում են»։

      Սարգսյանի օրոք, երբ «Հայաստան» հիմնադրամից գողությունների մասշտաբներն անասելի չափերի հասան, ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցող բարերարները համոզվեցին, որ որքան էլ գումար հավաքվի՝ իրավիճակը Հայաստանում և օկուպացված ադրբեջանական տարածքներում շարունակում է մնալ կրիտիկական։ Ընդ որում՝ զուգահեռաբար բարձրանում էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարի և անդամների բարեկեցությունը։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, նվիրատվությունների կտրուկ նվազումը բացատրվում է Հայաստանի կոռումպացված իշխանությունների նկատմամբ սփյուռքի ազդեցիկ շրջանակների վստահության նվազմամբ: Չի կարելի ասել, որ 2018 թվականի գարնանից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը դադարել է լինել Հայաստանի իշխանությունների կթու կով։ Պատահական չէ, որ Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո փոխեց հիմնադրամի գործադիր տնօրենին՝ Վարդանյանի փոխարեն նշանակելով իր մերձավոր Հայկակ Արշամյանին։ Հիշու՞մ եք, հայ հասարակությունում ինչ բամբասանքներ առաջացրեցին պարգևավճարները, որոնք Փաշինյանը պաշտոնյաներին վճարում է լոյալության համար։ Այդ պարգևավճարները վճարվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

      44 օրյա պատերազմի ժամանակ համաշխարհային հայության կողմից «Հայաստան» հիմնադրամ է փոխանցվել 170 մլն դոլար։ Սակայն պատերազմից անմիջապես հետո Փաշինյանի կարգադրությամբ հիմնադրամից 100 մլն դոլար փոխանցեց կառավարության հաշվին: Դրանից հետո ոչ ոք չգիտի, որտեղ և ինչ նպատակներով են այդ միջոցները ծախսվել։ Ընդդիմության նախաձեռնությամբ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին պատվիրվել էր այդ միջոցների մանրամասն աուդիտ, սակայն մինչև այժմ դրա արդյունքները չեն հրապարակվել...

      ... Ղարաբաղի ազատագրումից հետո ադրբեջանական ժողովրդի և աշխարհի առջև բացվեց մի տխուր պատկեր։ Եթե մի կողմ դնել 7 շրջանները, որոնք հայերը համարում էին «անվտանգության գոտի» և դրանք դիտարկում էին, որպես սակարկության առարկա, նույնիսկ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, որտեղ հայեր են ապրում և որը նրանք համարում են իրենցը՝ համատարած աղքատություն է տիրում: Ինչպես նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Խոջավենդի շրջան կատարած իր այցի ընթացքում՝ այդ նույն Հադրութում 30 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։ Այնտեղ ընդամենը երկու շենք է կառուցվել զինծառայողների համար և վերանորոգվել է մեկ դպրոց։ Մնացած բոլոր շենքերը մնացել են այնպես, ինչպես կային։ Բայց այլ կերպ չէր էր կարող լինել։ 1992 թվականին, այդ թվում նաև Ղարաբաղի վերածննդի համար ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի ղեկավարների կողմից դիտարկվել է, ընդամենը, որպես սեփական «կթու կով»։ Համաշխարհային հայության կողմից որքան շատ միջոցներ են նվիրաբերվել այդ հիմնադրամ, այդքան ավելի հարուստ են դարձել նրանք, ովքեր այն վերահսկել են, իսկ Հայաստանում և Ղարաբաղում ապրող շարքային հայերը ավելի աղքատ են դարձել: Թերևս այդ կթվորների լավագույն բնութագիրը տվել է նույն Սարգիս Քոթանջյանը. «Նրանք թալանում են չտեսի նման» ...

       

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից. ԹՎԵՐ


      28 Մարտի 2024

      ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի


      28 Մարտի 2024

      Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով


      28 Մարտի 2024

      Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ


      28 Մարտի 2024

      Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին


      28 Մարտի 2024

      «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են


      28 Մարտի 2024

      Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը


      28 Մարտի 2024

      ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին


      28 Մարտի 2024

      Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին


      28 Մարտի 2024

      «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա


      28 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին


      28 Մարտի 2024

      Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա


      28 Մարտի 2024

      Նիկ Մեդիչ. COP29-ը հնարավորություն է արագացնելու կանաչ անցումը ամբողջ աշխարհում


      27 Մարտի 2024

      Խոջալիում հիմնվում է Շեհիդների ծառուղի


      27 Մարտի 2024

      Սիմոնյանը Գազախի չորս գյուղերի մասին. Սա Ադրբեջան է


      27 Մարտի 2024

      Մոդեստ Կոլերով. Հայաստանն այլևս չի հետաքրքրում Ռուսաստանին


      27 Մարտի 2024

      Իլհամ Ալիևը հաստատել է Հիփոթեքային հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները


      27 Մարտի 2024

      Քանի՞ զբոսաշրջիկներ են ընդունել Ադրբեջանի ազգային զբոսայգիերը տոնական օրերին


      27 Մարտի 2024

      Այսպես է ՆԳՆ-ն մաքրում Խանքենդին հայկական զենքից


      27 Մարտի 2024

      Նահատակի հրաժեշտի արարողություն է անցկացվում, ում աճյունը հայտնաբերվել է Խոջալիում


      27 Մարտի 2024

      Ե՞րբ է սկսվելու Խոջալուի վերաբնակեցման առաջին փուլը


      27 Մարտի 2024

      Ադրբեջանն ու Մոլդովան ընդլայնում են համագործակցությունը մաքսային ոլորտում


      27 Մարտի 2024

      Էկվադորի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      27 Մարտի 2024

      Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է քաղաքացիներին գերժամկետ զինծառայության ընդունելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

      Գուբադլիում զինամթերք են գտել


      27 Մարտի 2024

      Ադրբեջանը Ժնևում ներկայացվել է որպես COP29-ը հյուրընկալող երկիր


      27 Մարտի 2024

      ԱՀ ԱԳՆ. ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարությունները կողմնակալ բնույթ են կրում


      27 Մարտի 2024

      Պետքարտուղարությունը կրկին խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին


      27 Մարտի 2024

      Նախարար. Ադրբեջանը շարունակում է մնալ հանածո վառելիքի համաեվրոպական մատակարար


      27 Մարտի 2024

      Ֆարիդ Շաֆիև. ԵՄ-ն հանդես է գալիս օկուպանտի կողմից


      27 Մարտի 2024

      Վերածնվող Ֆիզուլիի. ևս 35 ընտանիք մեկնել է հայրենի հողեր


      27 Մարտի 2024

      ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին


      27 Մարտի 2024

      Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի հենակետ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

      Փաշինյանը՝ ՔՊ-ականներին. Մենք կվերադարձնենք ադրբեջանական գյուղերը


      26 Մարտի 2024

      Մեքսիկական թերթերից մեկը հոդված է հրապարակել Ադրբեջանում առկա ականների խնդրի մասին


      26 Մարտի 2024

      Ադրբեջանի մամուլի խորհուրդը Սոլովյովին մեղադրել է սադրանքի մեջ


      26 Մարտի 2024

      Ադրբեջանում լայնաշերտ շարժական ինտերնետի ամսական թրաֆիկը մեկ անձի համար հասնում է 2,3 ԳԲ-ի


      26 Մարտի 2024

      Վրաստանի վարչապետ. Հուսով եմ՝ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները դրական արդյունք կտան


      26 Մարտի 2024

      ՊԱԾ օպերացիան. ձերբակալվել է Ադրբեջանի տարածքում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվողը


      25 Մարտի 2024

      Ադրբեջանական բանակի զինծառայողն ինքնասպան է եղել


      25 Մարտի 2024

      Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանի համար մեծ պատիվ է ընդունել COP-29-ը


      25 Մարտի 2024

      «ԱՀ և ՀՀ խորհրդարանների հանդիպումները օգտակար մեխանիզմ կլինեն կառուցողական քննարկումների համար»


      25 Մարտի 2024

      Նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Պուտինին


      25 Մարտի 2024

      Ադրբեջանցի զինվորականները Պակիստանում մասնակցել են շքերթի


      25 Մարտի 2024

      Բայրամովը՝ Լավրովին. Ադրբեջանը դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները


      25 Մարտի 2024

      ՊԱՆ. Ադրբեջանից Ուկրաինա ռազմական արտադրանքի առաքման մասին տեղեկատվությունը կեղծ է


      25 Մարտի 2024

      Փարիզում քննարկվել է Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության զարգացումը


      23 Մարտի 2024

      Ժնևում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը


      23 Մարտի 2024

      Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է արել Եվրամիությանը և ԱՄՆ-ին վերջ տալ երկակի ստանդարտներին


      23 Մարտի 2024

      Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած զինված հարձակումը


      23 Մարտի 2024

    Վերջին լուրեր