Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Թուրք պատմաբան. Երևանի կողմից խաղաղ համաձայնագրի տորպեդահարումը կբերի հայկական պետականության փլուզման
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      22 Նոյեմբերի 2021 - 12:00

      Հայաստանի կողմից ադրբեջանական սահմանին վերջին սադրանքները կապված են նրա հետ, որ Արևմուտքը հայկական ռևանշիստների միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

      Նման կարծիք է հայտնել Caliber.Az-ի հետ զրույցում՝ հայտնի թուրք պատմաբան, քաղաքագետ Մեհմեթ Փերենչիկը, տեղեկացնում է Armenia.Az-ը։

      Թուրք պատմաբանի կարծիքով, արևմտյան դերակատարները նման ձևով ձգտում են խոչընդոտել՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը։

      «Բանը նրանում է, որ Հարավային Կովկասում ամուր խաղաղության վերականգնումը կարող է բերել Արևմտքի պլանների խափանման, ուստի այնտեղ ձգտելու են ցանկացած միջոցով խոչընդոտել տարածաշրջանի կայունությանը։ Ակնհայտ է, որ Արևմուտքը, որպես քաղաքական գործիք է ընտրել հայ ռևանշիստներին, հետևաբար սադրանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը կխաղա արևմտյան մարիոնետի դեր»,- ասել է Փերենչիկը։

      Նա համարում է, որ սահմանի վրա հայերի վերջին սադրանքները ցույց են տվել, որ Հայաստանը պատրաստ չէ տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների նորմալացմանը։

      «Ըստ երևույթին, Հայաստանը հարկավոր դասեր չի քաղել Ղարաբաղում անցյալ տարվա պարտությունից, և դրանում է նրա մոլորությունը։ Երևանի ռևանշ պատրանքը հիմնազուրկ է և դա Հայաստանին տանում է դեպի վերջնական կործանման, իսկ Արևմուտքի կողմը նրա անվերջ հայացքների պատճառով նա ռիսկ է անում վերջնականապես կորցնել իր մերձավոր դաշնակից Ռուսաստանին։

      44-օրյա պատերազմի ընթացքում հայերը խուճապահար լքում էին մարտի դաշտը, նրանք պատրաստ չէին կռվել և մեռնել օտար հողերի համար։ Վերջին 20 տարիների ընթացքում հայկական բանակը զգալիորեն թուլացել է, իսկ Ղարաբաղում պատերազմը ջախջախել է հայերի՝ «ուժեղ» բանակի մասին բազմամյա առասպելը։ Իրականում այնտեղ վաղուց առկա է դասալքության բարձր մակարդակ, «դեդովշինա» և լիակատար խառնաշփոթություն։ Իսկ այս ամենը ինչի հանգեց, մենք բոլորս տեսանք Ղարաբաղ անցյալ տարվա պատերազմում։

      Կարծում եմ, որ մի քանի կարևոր գործոնները կանխորոշեցին 2020 թվականին ղարաբաղյան պատերազմի ելքը։

      Նախ, Ադրբեջանը վարել է արդար պատերազմ, և մարտական գործողությունների գլխավոր շարժառիթը եղել է այն, որ միջազգային իրավունքը Բաքվի կողմն էր։

      Երկրորդը, Ադրբեջանը երկար տարիների ընթացքում ուժեղացրել էր իր բանակը, տնտեսությունը, և հայկական կողմը այդ փաստը պետք է հաշվի առներ դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքներով, որի ընթացքում ադրբեջանական կողմը ցուցադրեց բարձր մարտական պատրաստվածություն։

      Երրորդը, Ադրբեջանի հաղթանակին ուղեկցել է՝ այդ թվում նաև միջազգային ասպարեզում բարենպաստ իրավիճակը։ Ատլանտիկական ուժերը՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, որոնք ավանդաբար աջակցում էին Հայաստանին, կորցրել են ողջ աշխարհում իրենց նախկին գերակշռությունը, ինչը Ադրբեջանին հնարավորություն տվեց այդ հարցը լուծել առանց արևմտյան գլոբալ դերակատարների միջամտության։ Եվ, որպես այս բոլոր գործոնների արդյունք՝ պաշտոնական Բաքվի իմաստուն արտաքին քաղաքականությունը նպաստեց նրան, որ Ադրբեջանը այդ պատերազմում միանշանակ և անվերապահ հաղթանակ տարավ։ Անշուշտ, Արևմուտքում իրադարձությունների նման շրջադարձ չէին ակնկալում։ Հատկապես այդ պատճառով էլ այժմ որոշակի արևմտյան ուժեր փորձում են նորից սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

      Թուրքիան միշտ Ադրբեջանին աջակցել է տարածքային ամբողջականության հարցում և կշարունակի առաջիկայում ևս դա անել։ Անկարան Բաքվին տրամադրել է ռազմական տեխնիկայի մեծ ծավալ։ Բոլորին հայտնի է պատերազմում թուրքական անօդաչուների դերը։ Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերել է նաև դիվանագիտական աջակցություն՝ ամրապնդելով Ռուսաստանի և Իրանի հետ գործընկերային հարաբերությունները։ Կարծում եմ, որ Անկարայի և Մոսկվայի, ինչպես նաև Թեհրանի և Անկարայի միջև համագործակցությունը միջազգային հող է նախապատրաստել՝ ազատագրական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար»,- հայտարարել է թուրք փորձագետը։

      Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, ապա, թուրք փորձագետի կարծիքով, բանակցային գործընթացը արգելափակում է հայկական կողմը, քանզի հատկապես նա է ցուցադրել՝ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը իր պատրաստվածության բացակայությունը, որը մի շարք ԶԼՄ-ների ինսայդերական տեղեկատվությանը՝ պլանավորված էր նոյեմբերի սկզբին Ռուսաստանի մասնակցությամբ եռակող գագաթնաժողովի ժամանակ։

      «Երևանում պետք է գիտակցեն, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը հնարավորություն կտա նրան դուրս գալ տնտեսական ճգնաժամից, և լուծել մի շարք սոցիալական, հումանիտար բնույթի խնդիրներ, միանալ տարածաշրջանային նախագծերին։ Հակառակ դեպքում, Երևանի կողմից խաղաղ համաձայնագրի տորպեդահարումը կբերի հայկական պետականության վերջնական փլուզման։ Ադրբեջանի հետ խաղաղությունը կբերի հայ-թուրքական սահմանների բացմանը, ինչը Հայաստանին նոր հնարավորություններ կտա առևտրում և էկոնոմիկայում։ Բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, մոռանալով օտար հողերի նկատմամբ հավակնությունների մասին, ինչպես նաև հրաժարվելով «հայոց ցեղասպանության» մասին ձանձրացնող գաղափարից, որը 100 տարվա ընթացքում օգտագործվում է, որպես քաղաքական գործիք»,- եզրափակել է թուրք քաղաքագետը։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին


      19 Ապրիլի 2024

      Ալիևը հասավ Հայաստանի կողմից գրավված Ղազախի գյուղերի վերադարձին


      19 Ապրիլի 2024

      Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածության կարևոր կետերը


      19 Ապրիլի 2024

      Ի՞նչ են կոչ արել G7-ի արտգործնախարարները Բաքվին և Երևանին


      19 Ապրիլի 2024

      Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը


      19 Ապրիլի 2024

      Այսպես են ռուս խաղաղապահները հեռանում Ադրբեջանից


      19 Ապրիլի 2024

      ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը


      19 Ապրիլի 2024

      ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու


      19 Ապրիլի 2024

      «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում


      19 Ապրիլի 2024

      «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում


      19 Ապրիլի 2024

      AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի


      19 Ապրիլի 2024

      Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները


      19 Ապրիլի 2024

      Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից


      19 Ապրիլի 2024

      COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ


      19 Ապրիլի 2024

      Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները


      19 Ապրիլի 2024

      Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը


      19 Ապրիլի 2024

      ԱՄՆ դեսպան. Մենք համերաշխ ենք Ադրբեջանի հետ՝ տարածքների ամբողջական ականազերծման նպատակին հասնելու համար


      19 Ապրիլի 2024

      Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի


      18 Ապրիլի 2024

      Միլլի Մեջլիսում համաժողով է անցկացվում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ


      18 Ապրիլի 2024

      Զախարովա. Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար


      18 Ապրիլի 2024

      Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ


      18 Ապրիլի 2024

      Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը


      18 Ապրիլի 2024

      Պետական ծառայությունը՝ Խուդավենգի վանքում հայկական վանդալիզմի դրսևորումների մասին


      18 Ապրիլի 2024

      Փաշինյան. Շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է


      18 Ապրիլի 2024

      Բաքվում գարնանային շաբաթօրյակ կանցկացվի


      18 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ը նվեր է արել Ադրբեջանին


      18 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը՝ Բաշլըբելի ողբերգության մասին


      18 Ապրիլի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զինատեսակներից


      18 Ապրիլի 2024

      Սարըբայը՝ հետկոնֆլիկտային վերակառուցման Ադրբեջանի եզակի փորձի մասին


      18 Ապրիլի 2024

      Կայրաթ Սարըբայ. Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում ԱՓՎՄԽ -ի գործունեության մեջ


      18 Ապրիլի 2024

      Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չի անցկացնի


      18 Ապրիլի 2024

      Աղդամում զինամթերք է հայտնաբերվել


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանում կընդլայնվի էլեկտրամոբիլների օգտագործումը


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Ալբանիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվում է


      18 Ապրիլի 2024

      Բաշլըբելի ողբերգությունից 31 տարի է անցել


      18 Ապրիլի 2024

      Ժուրավլյով. Ադրբեջանում ՌԽԶ առաքելությունն ավարտված է


      18 Ապրիլի 2024

      Սաբինա Ալիևան ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացրել է ականային խնդրի մասին


      18 Ապրիլի 2024

      Լաչինի օդանավակայանը կհամալրվի օդային երթևեկության կառավարման Phoenix համակարգով


      18 Ապրիլի 2024

      Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի կողմից «Միջին միջանցքի» զարգացմամբ


      17 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը


      17 Ապրիլի 2024

      Մուստաֆա Աբբասբեյլի. Ինքնազբաղվածության ծրագիրը կընդգրկի Ղարաբաղի հազարավոր բնակիչների


      17 Ապրիլի 2024

      Կրեմլը՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին


      17 Ապրիլի 2024

      Փորձագետ Պետրոսյան. ԵՄ առաքելությունը Հայաստանում գործում է ընդդեմ Ռուսաստանի և Իրանի


      17 Ապրիլի 2024

      Նախչըվանում ՌՕՈՒ-ն և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի


      17 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր