#ՂԱՐԱԲԱՂ
Գեներալ. Ադրբեջանական բանակը հագեցված է ամենաարդիական սպառազինությամբ

Armenia.Az-ը հղում անելով Armiya.az -ին՝ ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի հարցերով փոխնախարար, անձնակազմի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևի հետ հարցազրույցը։
— Պարոն գեներալ, Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի զինված ուժերի համար 2017 թ.արդյունքները։
— Ինչպես բազմիցս ընդգծել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը՝ բանակաշինությունը մեզ համար հանդիսանում է ամենագլխավոր և առաջանահերթային խնդիր։ Պետության ղեկավարի անձնական ղեկավարության ներքո և հանձնարարության համաձայն՝ զինված ուժերում անցկացվող բարեփոխումները 2017 թ. նույնպես շարունակվել են։
Բարձր ճշգրտությամբ և մեծ տարածքներում թիրախների ոչնչացմանն ունակ գերժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան՝ մեր բանակի սպառազինության մեջ է ընդունվել ընթացիկ տարում։
Տվյալ գործընթացը շարունակվում է և ներկա ժամանակ փուլ առ փուլ կյանքի է կոչվում։ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, մենք այդ մասին պարբերաբար տեղեկացնում ենք հասարակությանը։
Պետությունը ստեղծել է բոլոր պայմանները նրա համար, որպեսզի զինծառայողները զբաղվեն անմիջապես մարտական պատրաստությամբ։ Տարվա ընթացքում զինված ուժերի բոլոր ձևերի ներգրավմամբ՝ հարյուրավոր լայնածավալ դաշտային, հրամանտարա-շտաբային, տակտիկական, հատուկ-տակտիկական և տարբեր բնույթի զորավարժություններ ու պարապմունքներ են անցկացվել։ Բացի դրանից, մեր բանակի անձնակազմի մասնակցությամբ զորավարժություններ և տարբեր միջոցառումներ են անցկացվել, ինչպես ՆԱՏՕ-ի ձևաչափով, այնպես էլ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում։
2017 թ. Զինված ուժերի զարգացման ծրագիրը ընդգրկել է՝ անձնակազմի մարտական պատրաստվածությունը, ռազմական կրթությունը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, դաստիարակչական աշխատանքները, ներառյալ բանակի և ժողովրդի միասնությունը ցուցադրող ռազմական հայրենասիրությունը և այլ ոլորտները։
— Պարոն գեներալ, ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ այն մասին, թե ինչպիսի՞ սկզբունքով է անցկացվում բանակի կոմպլեկտավորումը ...
— Առաջին հերթին պետք է ասել, որ զինված ուժերում անցկացված հաջող բարեփոխումները, ինչպես նաև անցյալ տարվա ապրիլին շփման գծում ձեռք բերված հաջողությունները ծառայել են դրանց հեղինակության բարձրացմանը, իսկ դրա հետ մեկտեղ նաև մեր բանակի շարքեր ընդունվել ցանկացողների թվի աճին։ Իսկ ինչ վերաբերում է բանակի կոմպլեկտավորմանը, ապա այն անցկացվում է մտածված և պլանաչափորեն, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման հաշվառմամբ։
Նշեմ, որ զինված ուժերի անձնակազմի գրեթե 70 տոկոսը արդեն կոմպլեկտավորվել է պրոֆեսիոնալ զինծառայողներով։ Ինչպես նաև պաշտպանության նախարարի հրամանով, միայն վերջին երեք տարվա ընթացքում հիմնական մարտական պատրաստվածությունը որոշող պաշտոններում ընդունվել են՝ մինչև 20 000 գերժամկետային ծառայության զինծառայողներ։
Գերժամկետային ծառայության զինծառայողներ և ենթասպաներ դառնալ ցանկացող անձանց զինվորական ծառայության ընդունելու գործընթացը անցկացվում է կենտրոնացված կարգով և լիովին թափանցիկ է։ Ընդունելության ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվում է՝ թեկնածուների առողջությանը, ֆիզիկական և պրոֆեսիոնալ պատրաստվածությանը, ընդհանուր գիտելիքների մակարդակին, ինչպես նաև անհատական հոգեբանական և այլ որակներին։
Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման համաձայն՝ զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված անձանց թույլատրում են ընդունելության քննություններին և թեստերը հանձնողները ներգրավվում են տարբեր մասնագիտությունների նախապատրաստական դասընթացներին։ Տարբեր ժամկետներով անցկացված դասընթացները հաջողությամբ ավարտած թեկնածուները ընդունվում են զինվորական ծառայության։
Ի դեպ, 2017 թ. դեկտեմբերի 11-ից սկսած, մինչև 2018 թ. հունվարի 4-ը՝ դասընթացներին ներգրավվել ցանկացողները կարող են համապատասխան փաստաթղթերով դիմել՝ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում գործող ընդունելության հանձնաժողովին։
Իսկ զինված ուժերը սպայական անձնակազմով կոմպլեկտավորումը իրագործվում է՝ պաշտպանության նախարարության հատուկ ուսումնական հաստատությունների և նախարարության կադրային մարմինների համատեղ գործունեությամբ։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի ընդունելության քննություններում անցումային բալը զգալիորեն բարձրացվել է՝ պաշտպանության նախարարության կողմից շրջանավարտների նկատմամբ ներկայացվող պահանջների բարցրացման հաշվառմամբ։ Այստեղ առաջնահերթությունը տրվում է՝ գիտելիքների և մտավոր զարգացման բարձր մակարդակ ունեցող դիմորդներին, ներառյալ օտար լեզուների և համակարգչային հմտությունների հետ կապված գիտելիքները, որոնք ուսման ընթացքում կատարելագործվում են։
Հարկ է նշել, որ զինված ուժերը կրթված, բարոյապես կայուն և ֆիզիկապես զարգացած երիտասարդ սպաներով կոմլեկտավորելու հարցը գտնվում է հրամանատարության ուշադրության կենտրոնում և այդ տեսակետից, այն զինծառայողները, ովքեր չեն համապատասխանում այդ պահանջներին, անմիջապես հեռացվում են զինվորական ծառայությունից։ Երբեմն հատկապես նման մարդիկ են փորձում սուբյեկտիվ կարծիքներ հայտնել և չհիմնավորված պահանջներ և իրականությանը չհամապատասխանող դատողություններ առաջ քաշել մեր բանակի մասին։ Բարեբախտաբար, այդպիսիները շատ քիչ են։ Նրանք լիովին զրկված են նույնիսկ հասարակական կարծիքի վրա ազդելու հնարավորությունից։ Ցավոք, թշնամիները և նրանց աջակիցները ձգտում են՝ մեր դեմ իրենց քարոզչության մեջ օգտագործել հատկապես նման անձանց։ Սակայն, ինչպես միշտ, մեր իմաստուն ժողովուրդը նշանակություն չի տալիս նման զրպարտություններին։
— Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները հանդիսանում են հասարակությանը հետաքրքրող հարցերից մեկը։ Ի՞նչ նոր բան կա այդ ոլորտում։
— Բնական է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը հանդիսանում է՝ գերագույն գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարության ղեկավարության համար առաջնահերթային ուղղություններից մեկը։ Վերջին տարիներին ավելի քան 1000 զինծառայողներ ապահովվել են՝ Բաքվում, Գյանջայում և Նախչըվանում մշտական բնակարաններով, իսկ երկրի մյուս մարզերում մոտ 1400 մարդ ստացել է ծառայողական բնակարան։ Ներկա ժամանակ, զինված ուժերի անձնակազմի 80 տոկոսը տեղավորվել է նոր, ժամանակակից զինվորական ավաններում։ Կարճ ժամանակահատվածում, հատկապես ճակատամերձ գոտում կառուցվել և շահագործման է հանձնվել շուրջ 30 նոր զինվորական ավան։ Այդ աշխատանքը հաջորդ տարի նույնպես կշարունակվի։
— Մենք շոշափեցինք զինծառայողների սոցիալական պաշտպանության հարցը։ Այդ կապակցությամբ կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս են դրված զինծառայողների դրամական ապահովման հետ կապված գործերը։
— Գիտեք, որ բարձր մակարդակի սոցիալ-կենցաղային պայմանների ապահովման, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների ֆինանսավորման հարցերը շատ կարևոր են, որոնք գտնվում են երկրի ղեկավարության մշտական վերահսկողության տակ։
Զինծառայողների դրամական բավարարումը բաղկացած է զինվորական պաշտոնի աշխատավարձից, զինվորական կոչման և վճարումների ծառայության կողմից նախատեսվող շատ ուրիշ պայմաններով նախատեսված վճարումներից, ինչպես նաև միանվագ պարգևատրումներից։
Միանվագ դրամական պարգևատրումները զինծառայողներին վճարվում են՝ տարվա ընթացքում նրանց մարտական բարձր պատրաստվածության, ծառայողական պարտականությունների բարեխեղճ կատարման, կարգապահության և ձեռք բերված հաջողությունների արդյունքներով։
Սակայն, հարկ է նշել, որ միանվագ դրամական պարգևատրումը չի հանդիսանում վճարման պարտադիր ձև։ Այն զինծառայողների համար, ովքեր պատժվել են տարվա ընթացքում տեղ գտած խախտումների համար, պարգևատրման չափը կարող է նվազեցվել, կամ էլ այդ զինծառայողները կարող են լիովին զրկվել պարգևատրման տվյալ ձևից։ Ընդհանուր առմամբ, տվյալ պարգևատրումը նախատեսված է՝ զինծառայողների միջև առողջ մրցունակության ապահովման համար, միևնույն ժամանակ նրանց՝ դեպի առավել պատասխանատու ծառայության խրախուսելու համար։
Բացի դրանից, մարտական պատրաստվածության պահպանման, դաստիրակչական աշխատանքի, ռազմական տեխնիկայի, սպառազինության և ռազմատեխնիկական գույքի ճիշտ շահագործման և պահպանման, ինչպես նաև իր մասնագիտությամբ քննությունները հաջողությամբ հանձնելու ընթացքում բարձր ցուցանիշների հասնելու համար զինծառայողներին դասակարգում է շնորհվում։ Դա՝ դասակարգումից կախված զգալի հավելում է դրամական նպաստին։
— Ինչպես հայտնի է, 2018 թ. կնշվի Ադրբեջանի զինված ուժերի 100 ամյա հոբելյանը։ Կցանկանայի իմանալ, թե այդ կապակցությամբ ինչպիսի՞ խնդիրներ են դրված մեր բանակի առջև։
— Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարության համաձայն, ինչպես նաև պաշտպանության նախարարության կողմից հաստատված պլանների, հրահանգների իրագործման նպատակով, բանակաշինության ոլորտում աշխատանքները 2018 թվականին ևս կշարունակվեն։
Այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ ամենաարդիական սպառազինությամբ և ռազմական միջոցներով հագեցված, ինչպես նաև բարձր հայրենասիրական ոգուն տիրապետող, բարոյահոգեբանական տեսակետից նախապատրաստված Ադրբեջանի բանակը պատրաստ է՝ անհապաղ և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած հրամանը։
— Շնորհակալություն հարցազրույցի համար։
ARMENIA.AZ
14 Դեկտեմբերի 2017
#ԹԵՄԱՅԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
#ՂԱՐԱԲԱՂ
Ռամիզ Մեհդիև. Եթե խաղաղ բանակցությունները արդյունք չտան՝ խնդիրը կլուծենք ռազմական ճանապարհով
24 Ապրիլի 2018 | ![]() |
#ՂԱՐԱԲԱՂ
Ադրբեջանցի պատգամավոր. Սարգսյանի հրաժարականը կբերի ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշման մեղմացմանը
24 Ապրիլի 2018 |
#ՂԱՐԱԲԱՂ
Ռուսաստանի հետախուզության նախկին ղեկավար. «Բացել Լաչինի միջանցքը, ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»
24 Ապրիլի 2018 |
#ՂԱՐԱԲԱՂ
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սարգսյանի հրաժարականի մասին
24 Ապրիլի 2018 |
#ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾՆԵՐԸ
Բաքուն մեղադրել է Երևանին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ
23 Ապրիլի 2018 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սարգսյանի հրաժարականի մասին
24 Ապրիլի 2018 |
Ադրբեջանցի պատգամավոր. Հայ ժողովուրդը ազատվեց «ղարաբաղյան կլանից»
24 Ապրիլի 2018 |
Ադրբեջանի Պնախարարություն. Շփման գծում ոչ մի ռազմական տեխնիկայի կուտակում չկա
24 Ապրիլի 2018 |
Պատգամավոր. Առանց Սարգսյանի Հայաստանին անհրաժեշտ է ԼՂ հարցում հստակ քաղաքականություն
23 Ապրիլի 2018 |