#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
EU Reporter-ը Ադրբեջանի զբոսաշրջային նոր նախագծի մասին

Համեմատաբար նոր միջազգային կազմակերպություն հանդիսացող՝ Թյուրքական խորհուրդը, որի կազմում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը՝ նպատակադրված է վերականգնել հինագույն Մետաքսե ճանապարհը, գրում է EU Reporter կայքի թղթակից Էլի Հաջիևան, տեղեկացնում է Armenia.Az-ը։
«Թուրքական խորհուրեը մշակել է զբոսաշրջային փաթեթ և ակնկալում է, որ մինչև 2023 թ. դրանից կօգտվի ողջ աշխարհից մեկ միլիոն զբոսաշրջիկ։ Այդ նոր երթուղին առանձնահատուկ փորձ է խոստանում մշակութային զբոսաշրջությամբ և այլընտրանքային անվտանգ ուղղություններով հետաքրքրվող մարդկանց համար»,- ասվում է հոդվածում։
Մոտ ժամանակում զբոսաշրջային փաթեթը կհայտնվի համացանց-վաճառքում։ Ապրիլին և մայիսին երկու տուրեր է կազմակերպվել. Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի տարբեր երկրներից տուրօպերատօրները և լրագրողները այցելել են Ստամբուլ, Կոնյա, Նևշեհիր, Կայսերի, Գյանջա, Գոբուստան, Բաքու, Ալմաթի, Թուրքեստան, Շըմքենդ, Թարազ, Բիշքեկ, Իսիկ-Կուլ և Թաշ Ռաբաթ։
Այդ տուրերի կազմակերպման մեջ ներգրավված են թուրքական օպերատորների կողմից համակարգվող 11 տուրօպերատորներ, ասվում է հոդվածում։
Թուրքական խորհուրդը՝ մրցունակ գներ ստանալու համար բանակցություններ է վարում ավիաընկերությունների և հյուրնոցների հետ, գրում է հեղինակը։
Տուրի հաջողության գաղտնիքը՝ նրա յուրահատուկ ֆորմուլան է, որը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս օնլայն մշակել սեփական տուրը։ Հանգստացողները կարող են համատեղել նշանակման վայրերը և պարտավոր չեն միանալ տուրի բոլոր փուլերին, ասվում է հոդվածում։
Նախագծի նպատակներից մեկն է հանդիսանում՝ տարածաշրջանում տնտեսության, զբաղվածության և սոցիալական զարգացման խրախուսումը, որը անդամ երկրներին հնարավորություն կտա՝ նվազեցնել նավթից կախվածությունը և դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունը, ասվում է հոդվածում։
Կազմակերպությունը պլանավորում է կապերը ամրապնդել մյուս թյուրքալեզու երկրների, այդ թվում Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ, ասվում է հոդվածում։
Ներկա ժամանակ, Թուրքական խորհուրդը մի շարք նախագծերով, ներառյալ երիտասարդությանը նվիրված և ծայրահեղականության կանխման նախագծերով համագործակցում է՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության և ՄԱԿ-ի Քաղաքակրթության դաշինքի հետ, ասվում է հոդվածում։
Ոգևորող Մետաքսե ճանապարհը տարածվում է Թուրքիայում լեռներից մինչև Ղազախստանում Տյան-Շանի երկնային լեռները, Ադրբեջանում Կասպից ծովից մինչև Ղրղզստանում Իսիկ-Կուլ լիճը, գրում է հեղինակը։
Ճանապարհորդությունը սկսվում է Բոսֆորում նավային շրջագայությամբ, շարունակվում է Թուրքիայում օդապարիկային թռիչքներով, այնուհետև գնացքով Ղազախստանի տափաստաններով և Ադրբեջանի Նավթալանում ուղտերի վրա ճանապարհորդությամբ, ասվում է հոդվածում։
Սրանք հատուկ վայրեր են մշակութային և պատմական զբոսաշրջության համար, գրում է հեղինակը։
ARMENIA.AZ
17 Հուլիսի 2017
#ԹԵՄԱՅԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բաքվում ծրագրվում է ՄՀՄՊԻ-ի մասնաճյուղ բացել
24 Ապրիլի 2018 |
#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռամիզ Մեհդիև. Ուժեղացել է բնակչության սոցիալական պաշտպանությունը
24 Ապրիլի 2018 |
#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
23 Ապրիլի 2018 |
#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանում բնակչութան ավելի քան 60 տոկոսը աշխատունակ է
21 Ապրիլի 2018 |
#ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾՆԵՐԸ
Բաքուն մեղադրել է Երևանին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ
23 Ապրիլի 2018 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սարգսյանի հրաժարականի մասին
24 Ապրիլի 2018 |
Ադրբեջանցի պատգամավոր. Հայ ժողովուրդը ազատվեց «ղարաբաղյան կլանից»
24 Ապրիլի 2018 |
Ադրբեջանի Պնախարարություն. Շփման գծում ոչ մի ռազմական տեխնիկայի կուտակում չկա
24 Ապրիլի 2018 |
Պատգամավոր. Առանց Սարգսյանի Հայաստանին անհրաժեշտ է ԼՂ հարցում հստակ քաղաքականություն
23 Ապրիլի 2018 |