Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ադրբեջանի պատմությունը

      Ադրբեջանի պատմությունը

      Ադրբեջանը հանդիսանում է մշակույթի հնագույն կենտրոններից մեկը։ Ազըխի, Թաղլարի, Դամջըլիի, Դաշսալահլիի, Գազմայի քարանձավներում, ինչպես նաև մյուս բնակավայրերում հայտնաբերված հնագիտական գտածոները, այդ թվում նաև այստեղ 300-400 հազար տարի առաջ ապրած՝ հնագույն ազըխական մարդու (Ազըխանտրոպի) ծնոտը մատնանշում է Ադրբեջանի պատկանելիությունը այն տարածքներին, որտեղ տեղի են ունեցել նախնադարյան մարդկանց ձևավորումը։ Այս հնագույն գտածոյի շնորհիվ Ադրբեջանը ընդգրկվել է «Եվրոպայի ամենահնագույն բնակիչներ»-ի քարտեզում։
       
      Ադրբեջանական ժողովուրդը միևնույն ժամանակ հանդիսանում է հնագույն պետականության ավանդույթներ ունեցող ժողովուրդներից մեկը։ Ադրբեջանի պետականության պատմությունը հաշվարկվում է մոտ 5 հազար տարի։ Ադրբեջանի տարածքում առաջին պետական կազմավորումները, կամ էթնոքաղաքական միավորումները հայտնվել են դեռ մեր թվարկությունից առաջ։ Մեր թվարկությունից առաջ I հազարամյակում մինչև մեր թվարկության I հազարամյակի սկիզբը՝ ադրբեջանական հողերում գոյություն են ունեցել այնպիսի հզոր պետություններ, ինչպես Մաննան, Ատրոպատենան և Ալբանիան։ Այդ պետությունները մեծ դեր են խաղացել պետական կառավարման կուլտուրայի բարձրացման, երկրի տնտեսական կուլտուրայի պատմության մեջ, ինչպես նաև միասնական ժողովրդի կազմավորման գործընթացում։
       
      Այդ ժամանակաշրջանում դեռևս չի եղել Ադրբեջանի ողջ տարածքն  ընդգրկող միասնական կրոնական աշխարհայացք։ Այդ տարածքում տարածված  էր հին թուրքական պանթեոնի գլխավոր աստված՝ Թենգրիի պաշտամունքը, թենգրիականության հետ միասին տարածված են եղել զրադաշտությունը, կրակապաշտությունը, ինչպես նաև արևի, լուսնի, աստղերի, հողի և ջրի պաշտամունքը։ Երկրի հյուսիսում, Ալբանիայի տարածքի որոշ, հատկապես լեռնային մասերում,  արևմտյան մարզերում տարածված էր քրիստոնեությունը։
       
      Միջին դարեր
       
      Մեր թվարկության սկզբին՝  III դարում Ադրբեջանի տարածքը ընդգրկվել է Սասանյան Իրանի, իսկ VII հարուրամյակում Արաբական Խալիֆաթի կազմում։
       
      VII դարում երկրի ողջ տարածքում իսլամի տարածումը նշանակալից դեր է խաղացել երկրի և նրա ժողովրդի պատմական ճակատագրում։ Իսլամական կրոնը ուժեղ ազդակ է հաղորդել միասնական ժողովրդի և լեզվի կազմավորմանը, և վճռական ազդեցություն է գործել այդ գործընթացի արագացման վրա։ Թուրքական և ոչ թուրքական էթնոսների միջև կրոնական ընդհանրությունը նպաստել է՝ Ադրբեջանի ողջ տարածքում, որտեղ նրանք բնակված են եղել՝ միասնական սովորույթների և ավանդությունների կազմավորմանը, ազգակցական կապերի ընդլայնմանը և փոխադարձ ազդեցության էլ ավելի խորացմանը։
       
       IX դարի կեսից նորից վերածնվել են Ադրբեջանի պետականության հնագույն ավանդույթները. ադրբեջանական հողերում հայտնվեցին Սաջիների, Շիրվանշահերի, Սալարիների, Ռավադիների, Շադադիների, Էլդանիզների պետությունները։ Անկախ պետությունների ծագման արդյունքում՝ քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում տեղի է ունեցել զարթոնք։ Ադրբեջանական պատմության մեջ սկսվել է վերածննդի դարաշրջանը։ Ավելի քան 600 տարի շարունակված սասանյան և արաբական լծից հետո տեղական պետությունների ծագումը, երկրի ողջ տարածքում իսլամի տարածվելը կարևոր դեր են խաղացել ադրբեջանական ժողովրդի, որպես էթնոսի կազմավորման, միասնական լեզվի և մշակույթի հաստատման մեջ։
       
      XV-XVIII  դարերում պետականության ադրբեջանական կուլտուրան էլ ավելի է հարստացել։ Այդ ժամանակաշրջանում Արևելքի ընդարձակ տարածքներն ընդգրկած Գարագոյունլու, Աղգոյունլու, Սեֆևիների, Աֆշարների և Քաջարների պետությունները կառավարվել են անմիջապես ադրբեջանական  տոհմերի կողմից։
       
      Ուզուն Հասանի (1468-1478) կառավարման տարիներին Աղգոյունլու պետությունը վերածվել էր՝ ողջ Մերձավոր և Միջին Արևելքում հզոր ռազմաքաղաքական գործոնի։ Ուզուն Հասանը՝ ադրբեջանական բոլոր հողերն ընդգրկող հզոր կենտրոնացված պետության ստեղծման քաղաքականություն է անցկացրել։
       
      XV դարի վերջին և XVI դարի սկզբին ադրբեջանական պետականությունը թևակոխել է իր պատմական էվոլյուցիայի նոր փուլը։  Ուզուն Հասանի թոռը, ականավոր պետական գործիչ Շահ Իսմաիլ Խաթայիին (1501-1524) հաջողվել է իր իշխանության ներքո միավորել բոլոր ադրբեջանական հողերը։ Հայտնվել է միասնական կենտրոնացված ադրբեջանական պետություն՝ Թավրիզ մայրաքաղաքով Սեֆևիների պետությունը։ Սեֆևիների կառավարման ժամանակաշրջանում ադրբեջաներեն  լեզուն հայտարարվել է պետական լեզու։ Սեֆևիների պետությունը որոշ ժամանակ հետո վերածվել է Մերձավոր և Միջին Արևելքի հզորագույն կայսրություններից մեկի։
       
      Սեֆևիների պետության անկումից հետո, իշխանության եկած ադրբեջանցի ականավոր  զորահրամանատար Նադիր շահ Աֆշարը (1736-1747) էլ ավելի է ընդլայնել Սեֆևիների կայսրության սահմանները։  1739 թվականին Նադիր շահը զավթել է Հյուսիսային Հնդկաստանը, ներառյալ Դելին։ Սակայն, այդ ընդարձակ տարածքում հզորագույն կենտրոնացված պետություն ստեղծելու ադրբեջանական տիրակալի պլանները չիրագործվեցին։ Նադիր շահի մահից հետո, նրա  կողմից կառավարվող, ընդարձակ տարածքներն ընդգրկող կայսրությունը փլուզվեց։ XVIII դարի երկրորդ կեսին Ադրբեջանը մասնատվեց փոքր պետություն-խանությունների։ Սկսվեց երկրի պատմության մեջ ռազմաքաղաքական անկման ժամանակաշրջանը։
       
      XVIII դարի վերջին Իրանում իշխանության գլուխ անցավ Գաջարների թուրքական դինաստիան։ Գաջարները սկսեցին՝ բոլոր ադրբեջանական խանությունները կենտրոնական իշխանությանը ենթարկելուն ուղղված քաղաքականություն անցկացնել։
       
      Այսպիսով սկսվեց գաջարական Իրանը և Հարավային Կովկասը նվաճելուն ձգտող՝ Ռուսաստանի կայսրության միջև երկարաժամկետ պատերազմը։ Ադրբեջանը վերածվել է՝ երկու խոշոր պետությունների միջև արյունոտ պատերազմի թատերաբեմի։
       
      Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերից հետո ժամանակաշրջանը
       
      Թյուրքմենչայի (1813) և Գյուլիստանի (1828) պայմանագրերի հիման վրա ադրբեջանական հողերը բաժանվեցին երկու կայսրությունների միջև։ Հյուսիսային Ադրբեջանը միացվեց Ռուսաստանին, իսկ Հարավայինը՝ Գաջարների կողմից կառավարվող Պարսկական շահությանը։
       
      Այդ ժամանակաշրջանից սկսվեց հարևան պետություններից դեպի ադրբեջանական տարածքներ, մասնավորապես Ղարաբաղի, Իրավանի և Նախչըվանի խանություններ հայկական բնակչության  զանգվածային վերաբնակումները։ 1828-1829 թվականներին Ադրբեջանում վերաբնակեցվել են 40-45 հազար հայեր Իրանից և 90 հազար՝ Թուրքիայից։ Պատահական չէ, որ 1978 թվականին ժամանակակից Թերթերի շրջանի Շիխարխ ավանում հայերը իրանական Մարաղա մարզից հայերի Ղարաբաղ վերաբնակեցման 150 ամյակի պատվին կանգնեցրել են «Մարաղա-150» հուշարձանը։ 1988 թվականին հայերի կողմից այդ հուշարձանը դիտավորյալ ավերվել է, քանզի այն եղել է՝ հայերի Ադրբեջանի պատմական հողը հանդիսացող Ղարաբաղում վերաբնակվելու վկայությունը։
       
      1836 թվականին ցարական Ռուսաստանը լուծարքի է ենթարկել անկախ Ալբանական եկեղեցին և այն ենթարկել է հայկական Գրիգորյանական եկեղեցուն։ Դրանով հանդերձ, բարենպաստ պայմաններ են ստեղծվել՝ հնագույն ադրբեջանական քրիստինեա-ալբանական բնակչությունը գրիգորիանականացնելու և հայկականացնելու համար։
       
      Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը
       
      1918-1920 թթ. 23 ամիսների ընթացքում գոյատևած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (ԱԴՀ) դարձել է Մահմեդական Արևելքում առաջին աշխարհիկ դեմոկրատական պետությունը։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը իր գործունեությունը իրականացրել է բարդ հասարակական-քաղաքական իրավիճակում, սակայն ԱԴՀ-ի կառավարության կողմից՝ ժողովրդավարական պետական շինարարության, տնտեսության և մշակույթի, կրթության, ռազմական շինարարության ոլորտներում ձեռնարկված քայլերը մեծ հետք են թողել մեր ժողովրդի պատմության մեջ։
       
      Ադրբեջանի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրում ասվել է. Այսուհետև՝ ինքնիշխան իրավունքներ կրող Ադրբեջանի ժողովուրդները և Արևելյան ու Հարավային Անդրկովկասն ընդգրկող Ադրբեջանը հանդիսանում է լիիրավ անկախ պետություն։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը իր սահմաններում երաշխավորում է  բոլոր քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական բոլոր իրավունքները՝ առանց ազգային, դավանանքի, սոցիալական դրության և սեռի պատկանելության։
       
      Կարճ ժամանակահատվածում ընդունվել են՝ պետական դրոշը, օրհներգը և զինանշանը, ադրբեջաներեն լեզուն հայտարարվել է պետական լեզու։ Լուրջ միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության բարձր մարտունակության տիրապետող բանակի ստեղծման ոլորտում, հատուկ ուշադրություն է հատկացվել տնտեսության և մշակույթի, կրթության և առողջապահության զարգացմանը։ Առաջին անգամ Արևելքում և զգալիորեն ավելի վաղ, քան որոշ եվրոպական երկրներում, Ադրբեջանի կանանց տրադրվել է ընտրական իրավունք։
       
      1920 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի անկախությունը ճանաչվել է Փարիզի խաղաղ կոնֆերանսի մասնակից երկրների կողմից։
       
      ԱԴՀ-ի տարածքը կազմել է 114 հազ. քառ. կմ. (առանց վիճելի տարածքների հաշվառման), բնակչությունը՝ ավելի քան 2,8 մլն մարդ։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը գործել է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 16-ը՝ Թբիլիսիում, հունիսի 16-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ Գյանջայում, սեպտեմբերի 17-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը՝ Բաքվում։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության գոյության ժամանակահատվածում կազմավորվել են հինգ կառավարական կաբինետներ։ Առաջին երկու կառավարությունները ղեկավարել է Ֆաթալի Խան Խոյսկին (1875-1920), հետագա երեք Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) է դարձել Նասիբ բեկ Յուսիֆբեյլին (1881-1920)։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանը գործել է 1918 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1920 թվականի ապրիլի 27-ը, և այդ ժամանակահատվածում անցկացվել են 145 նիստեր։ ԱԴՀ-ի խորհրդարանի նախագահն է եղել Ալիմարդան բեկ Թոփչիբաշևը (1863-1934)։
       
      Ադրբեջանը խորհրդային իշխանության տարիներին
       
      1920 թվականի ապրիլի 28-ին բոլշևիկյան Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով փլուզվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Նույն օրն էլ հայտարարվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (Ադրբեջանի ԽՍՀ) ստեղծման մասին։
       
      Խորհրդային իշխանության տարիներին Զանգեզուրը, Գյոյչան, Նախչըվանի մի մասը հանվել է Ադրբեջանի կազմից և միացվել է  Հայաստանին։ Արդյունքում, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժամանակահատվածում 114 հազար քառ. կմ կազմող երկրի տարածքը կրճատվել է մինչև 86,6 հազար քառ. կմ։ Բացի դրանից, 1923 թվականին, բոլշևիկյան ղեկավարների նախաձեռնությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։
       
      Ադրբեջանում խորհրդային իշխանությանը դիմակայելուն հետևել են դաժան ռեպրեսիաները։ Միայն 1937 թվականին ռեպրեսիաների է ենթարկվել 29 հազար մարդ։ Այդ ժամանակահատվածում ադրբեջանական ժողովուրդը կորցրեց տասնյակ և հարյուրավոր իր այնպիսի մտածողներին և մտավորականներին, ինչպես Հուսեյն Ջավիդը, Միքաիլ Մուշվիգը, Ահմեդ Ջավադը, Սալման Մումթազը, Ալի Նազիմը, Թաղի Շահբազին և մյուսները։
       
      Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945) Բաքվի նավթը կարևոր դեր է խաղացել ֆաշիզմի դեմ Խորհրդային Մյության հաղթանակում։  Ադրբեջանական ժողովուրդը դրսևորել է մեծ արիություն և անձնվիրություն՝ ադրբեջանական դիվիզիաները փառավոր մարտական ուղի են անցել Կովկասից մինչև Բեռլին։
       
      1948-1953 թվականներին սկսվել է ադրբեջանցիներին իրենց հայրենիքից՝ Արևմտյան Ադրբեջանից զանգվածային արտաքսումների նոր փուլը։ 1947 թվականի դեկտեմբերի 23-ին ԽՍՀՄ-ի Նախարարների խորհուրդը Հայաստանի ԽՍՀ-ի 24 շրջաններից և Իրավան քաղաքից ավելի քան 100 հազար ադրբեջանցիներին վտարելու մասին որոշում է ընդունել։
       
      1969 թվականի հուլիսի 14-ին սկսվել է Հեյդար Ալիևի Ադրբեջանը կառավարելու առաջին ժամանակահատվածը։ Համընդհանուր ռեժիմի կառավարման պատմական բարդ իրավիճակում Ադրբեջանը ԽՍՀՄ-ի ամենաառաջատար հանրապետություններից մեկը դարձնելու համար՝ Հեյդար Ալիևը սկսել է կյանքի կոչել ընդարձակ բարենորոգման ծրագրեր։ Նրա ղեկավարության ժամանակաշրջանում Ադրբեջանը մեծ հաջողություններ  է ձեռք բերել տնտեսական ոլորտում, կարևոր քայլեր են ձեռնարկվել մշակույթի զարգացման, ազգային-հոգևոր արժեքների վերածննդի ուղղությամբ։ Հազարավոր երիտասարդներ ուղեգրվել են  ԽՍՀՄ-ի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար։ 1970-1985 թվականների ընթացքում Հանրապետության տարածքում կառուցվել և շահագործման են հանձնվել 213 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ Ադրբեջանում արտադրվող 350 անվանումով արտադրանքը արտահանվում էր աշխարհի 65 երկրներ։ Հեյդար Ալիևի ստեղծարար գործունեության շնորհիվ արտադրության, գյուղատնտեսության և մշակույթի շատ ոլորտներում Ադրբեջանը ԽՍՀՄ-ում գրավել  է առաջատար դիրքեր։
       
      1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը պետական անկախություն է ձեռք բերել և իրեն հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Կարճ ժամանակ անց վերականգվեցել են ԱԴՀ-ի ժամանակաշրջանի պետական խորհրդանշանները։ Ժողովրդի կամքով իր անկախությունը հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց գործել ծայրահեղ բարդ պայմաններում։ Սակայն Ադրբեջանի դեմ աճող ագրեսիան, իշխանության համար ներքին պայքարը, տնտեսության անկումը զգալիորեն թույլացրեցին երկիրը։
       
      Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ՝ Մուսաֆաթի իշխանության անբավարար գործունեությունը երկիրը կանգնեցրեց մասնատման եզրին։ Երկիրը ընկավ քաղաքական, տնտեսական և ռազմական խորը ճգնաժամի մեջ։ 1993 թվականի հունիսյան օրերին Հեյդար Ալիևի իշխանության վերադարնալու հետ միասին՝ Ադրբեջանի փրկման մեջ տեղի ունեցավ վճռական բեկում։ 1993 թվականի հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ։ Այդ օրը մեր պատմության մեջ մտավ, որպես Ազգային փրկության օր։ 1993 թվականի հոկտեմբերի 3-ին, համաժողովրդական քվեարկության արդյունքով Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ։ 1993-2003 թվականները՝ համազգային առաջնորդի իշխանությունում գտնվելու տարիները Ադրբեջանի պատմության մեջ մտել են, որպես խորը վերափոխումների ժամանակաշրջան։
       
      2003 թվականից համազգային առաջնորդի քաղաքական ուղին շարունակում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Չնայած ողջ աշխարհն ընդգրկող տնտեսական ճգնաժամին՝ հանրապետությունում իրագործվում են անդրազգային նախագծեր, հետևողականորեն անցկացվում են տնտեսական բարեփոխումներ, ձեռնարկվում են երկրի դինամիկ զարգացմանը և բնակչության սոցիալական բարեկեցության բարելավմանն ուղղված միջոցներ։ Պատմական բարդ իրավիճակում հաջողությամբ զարգանում են առաջատար գերպետությունների և հեղինակավոր միջազգային կառույցների հետ հարաբերությունները, ամրապնդվում է մեր պետության դերը և տեղը միջազգային հարաբերությունների համակարգում։

      ARMENIA.AZ




    Վերջին լուրեր

      Մեծ վերադարձ. ևս 35 ընտանիք ուղևորվել է Ֆիզուլի


      29 Մարտի 2024

      Ստորագրվել է «ԻՀԿ-ի երիտասարդական մայրաքաղաք. Շուշա-2024» ծրագրի իրականացման պարտավորությունների արձանագրությունը


      29 Մարտի 2024

      Թահա Այհան. Շուշան կարևոր է բոլոր թյուրքական պետությունների համար


      29 Մարտի 2024

      Թուրք և ադրբեջանցի կինոգործիչները համատեղ պատմական ֆիլմ կնկարահանեն


      29 Մարտի 2024

      Ադրբեջանում արգելվել է հին մեքենաները որպես տաքսի օգտագործել


      29 Մարտի 2024

      Хикмет Гаджиев: В Азербайджане очень рады лидерству Китая в области глобальной зеленой трансформации


      29 Մարտի 2024

      ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին


      29 Մարտի 2024

      Երևանը չի ճանաչում ոչ մի «Ղարաբաղի վտարանդի իշխանություն» - Փաշինյանի հայտարարությունը


      28 Մարտի 2024

      Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը


      28 Մարտի 2024

      Քաղաքագետ Բադալյան.Փաշինյանին Բրյուսել են կանչում, որպեսզի նա ընդունի Բաքվի պայմանները


      28 Մարտի 2024

      Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆրանսիական նեոգաղութատիրության


      28 Մարտի 2024

      ԱԿԲ. Ադրբեջանում պահպանվում է վստահությունը մանաթի նկատմամբ


      28 Մարտի 2024

      Համայնք. Ֆրանսիան ձգտում է իրականացնել իր ստոր աշխարհաքաղաքական պլանները տարածաշրջանում


      28 Մարտի 2024

      Փաշինյանի զինակից. ռուս սահմանապահները կլքեն նաև Հայաստանի սահմանները


      28 Մարտի 2024

      Մարիա Զախարովա. Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են Արևմուտքի գործիքի


      28 Մարտի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից. ԹՎԵՐ


      28 Մարտի 2024

      ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի


      28 Մարտի 2024

      Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով


      28 Մարտի 2024

      Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ


      28 Մարտի 2024

      Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին


      28 Մարտի 2024

      «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են


      28 Մարտի 2024

      Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը


      28 Մարտի 2024

      ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին


      28 Մարտի 2024

      Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին


      28 Մարտի 2024

      «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա


      28 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին


      28 Մարտի 2024

      Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա


      28 Մարտի 2024

      Նիկ Մեդիչ. COP29-ը հնարավորություն է արագացնելու կանաչ անցումը ամբողջ աշխարհում


      27 Մարտի 2024

      Խոջալիում հիմնվում է Շեհիդների ծառուղի


      27 Մարտի 2024

      Սիմոնյանը Գազախի չորս գյուղերի մասին. Սա Ադրբեջան է


      27 Մարտի 2024

      Մոդեստ Կոլերով. Հայաստանն այլևս չի հետաքրքրում Ռուսաստանին


      27 Մարտի 2024

      Իլհամ Ալիևը հաստատել է Հիփոթեքային հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները


      27 Մարտի 2024

      Քանի՞ զբոսաշրջիկներ են ընդունել Ադրբեջանի ազգային զբոսայգիերը տոնական օրերին


      27 Մարտի 2024

      Այսպես է ՆԳՆ-ն մաքրում Խանքենդին հայկական զենքից


      27 Մարտի 2024

      Նահատակի հրաժեշտի արարողություն է անցկացվում, ում աճյունը հայտնաբերվել է Խոջալիում


      27 Մարտի 2024

      Ե՞րբ է սկսվելու Խոջալուի վերաբնակեցման առաջին փուլը


      27 Մարտի 2024

      Ադրբեջանն ու Մոլդովան ընդլայնում են համագործակցությունը մաքսային ոլորտում


      27 Մարտի 2024

      Էկվադորի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      27 Մարտի 2024

      Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է քաղաքացիներին գերժամկետ զինծառայության ընդունելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

      Գուբադլիում զինամթերք են գտել


      27 Մարտի 2024

      Ադրբեջանը Ժնևում ներկայացվել է որպես COP29-ը հյուրընկալող երկիր


      27 Մարտի 2024

      ԱՀ ԱԳՆ. ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարությունները կողմնակալ բնույթ են կրում


      27 Մարտի 2024

      Պետքարտուղարությունը կրկին խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին


      27 Մարտի 2024

      Նախարար. Ադրբեջանը շարունակում է մնալ հանածո վառելիքի համաեվրոպական մատակարար


      27 Մարտի 2024

      Ֆարիդ Շաֆիև. ԵՄ-ն հանդես է գալիս օկուպանտի կողմից


      27 Մարտի 2024

      Վերածնվող Ֆիզուլիի. ևս 35 ընտանիք մեկնել է հայրենի հողեր


      27 Մարտի 2024

      ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին


      27 Մարտի 2024

      Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի հենակետ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

      Փաշինյանը՝ ՔՊ-ականներին. Մենք կվերադարձնենք ադրբեջանական գյուղերը


      26 Մարտի 2024

      Մեքսիկական թերթերից մեկը հոդված է հրապարակել Ադրբեջանում առկա ականների խնդրի մասին


      26 Մարտի 2024

    Վերջին լուրեր